Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.12.2012 | 00:22

Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։ Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։ Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք, անօրե՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։ Ինչո՛վ եք պարծենում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ։

Եսայու մարգարեություն
57. 1-4

Դիտվել է՝ 4481

Մեկնաբանություններ